ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ. nairimed.com
![Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ. nairimed.com Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ. nairimed.com](up/article/big/file_60975_4911203.jpg)
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար, առկա են հարակից հիվանդություններ: Նման դեպքերում միայն ուռուցքաբանների թիմը բարձրորակ բուժում և արդյունքներ ապահովել պրակտիկերեն չի կարող. լավագույն արդյունքներ և ապրելիություն հնարավոր է ստանալ այն կլինիկաներում, որտեղ ուռուցքաբանների հետ աշխատում են հարակից մասնագիտությունների ձևավորված թիմեր:
Պացիենտի մոտ, որն արգանդի քաղցկեղից բացի ուներ նաև սրտի խնդիրներ և ճարպակալում, քաղցկեղը հեռացվեց առանց կտրվածքի՝ լապարոսկոպիկ եղանակով, ինչը ոչ մուլտիդիստիպլինար կլինիկայում պարզապես հնարավոր չէր: Ինչո՞ւ… Որովհետև լապարոսկոպիայի ժամանակ որովայնի մեջ ներարկվում է գազ` խոռոչում անհրաժեշտ ճնշում ստանալու համար, իսկ առաջնային պատի հաստ ճարպային շերտի պատառով ներարկված գազի ճնշումը պետք է լինի նորմայից բարձր, որը շատ բացասաբար կարող է ազդել կնոջ սրտի վրա:
Խնդիրը լուծելուն օգնեցին պլաստիկ վիրաբույժները:
Վիրահատությունն ընթացավ երկու փուլով:
1-ին փուլում պլաստիկ վիրաբույժը հեռացրեց որովայնի առաջնային պատի ամբողջ ճարպային շերտը (աբդոմինոպլաստիկա):
2-րդ փուլում հաջողությամբ կատարվեց լապարոսկոպիա` խուսափելով այն բոլոր բոլոր վտանգներից, որոնք կարող են զարգանալ գեր մարդկանց մոտ:
Ներկայում համատեղ վիրահատություններ կատարելն ընդունված պրակտիկա է, որն արդեն կիրառվում է «Նաիրի» ԲԿ-ում:
Համատեղելով վիրահատությունները` բարիատրիկ վիրաբույժների, ՔԿԱ մասնագետների, օնկոգինեկոլոգների և մյուս վիրահատական թիմերի հետ` պացիենտի մոտ հնարավոր է ստանալ առավելագույն արդյունք:
Դիմելով կլինիկա, որն ունի բազմամասնագիտական թիմեր, հնարավոր է մեկ վիրահատության արդյունքում` մեկ օրվա ընթացքում և մեկ անզգայացման պայմաններում ստանալ վերջնական արդյունք, որը ներառում է թե՛առողջական խնդրի լուծումը, թե՛ էսթետիկ արդյունքը: Սա հնարավորություն է տալիս լուծել բոլոր խնդիրները մեկ վայրում և շատ արագ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com](up/article/small/file_64188_66392.png)
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
![](images/calendar.png)
![Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում. nairimed.com Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում. nairimed.com](up/article/small/file_63613_902426.png)
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք․ բացառիկ վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք․ բացառիկ վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63529_8595472.jpg)
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
![](images/calendar.png)
![Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ. nairimed.com Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ. nairimed.com](up/article/small/file_63157_550255.png)
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
![](images/calendar.png)
![Ճողվածքների վիրահատություններ՝ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com Ճողվածքների վիրահատություններ՝ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com](up/article/small/file_62887_7148843.jpg)
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
![](images/calendar.png)
![Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62576_5558828.jpg)
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
![](images/calendar.png)
![Հազվագյուտ հիվանդության ախտորոշում ԻՌ ծառայությունում կատարված էքսցիզիոն բիոպսիայի շնորհիվ Հազվագյուտ հիվանդության ախտորոշում ԻՌ ծառայությունում կատարված էքսցիզիոն բիոպսիայի շնորհիվ](up/article/small/file_62354_6717345.jpg)
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYt9Nmqs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403